Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բրիտանացի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը տեղի կունենան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Դեյվիդ Լիդինգթոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ ասուլիսը։
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: