Ավելի քան 10 հազար հունգարացիներ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ՝ ընդդեմ ինտերնետ տվյալների փոխանցման համար սահմանված հարկի։
Բողոքի ակցիան կազմակերպվել է ֆեյսբուքյան խմբի միջոցով, որն ունի 210 հազար կողմնակից։
Համաձայն նոր որոշման՝ Հունգարիայում ինտերնետ տրամադրող օպերատորները պետք է վճարեն 0.6 դոլար մեկ գիգաբայթի դիմաց։