Ամերիկացի և բրիտանացի զինծառայողներն այսօր պաշտոնապես Աֆղանստանի բանակի հսկողությանն են փոխանցել իրենց ռազմակայանը, որը տեղակայված է Հելմանդի շրջանում։
Կոալիցիոն զորքերի առաքելությունն ավարտվելու է տարեվերջին։ Այս տարվա սեպտեմբերին կնքված անվտանգության երկկողմ պայմանագրով՝ Աֆղանստանում 2014 թվականից հետո կմնա մոտ տասը հազար ամերիկացի զինծառայող։