Իրանում կախաղան են հանել մի կնոջ` 26-ամյա Ռեյհանե Ջաբարիին, ով մահվան է դատապարտվել անվտանգության ծառայության գործակալին սպանելու համար։
Կինը մշտապես հերքել է միտումնավոր սպանության մեղադրանքը։
Նրա փաստաբանների փոխանցմամբ՝ 2007 թվականին անվտանգության ծառայության գործակալ Մորթեզա Սարբանդին փորձել է բռնաբարել Ջաբարիին, ով ինքնապաշտպանության է դիմել և հարկադրված սպանել է նրան։
ՄԱԿ-ի տվյալներով, Իրանում միայն այս տարվա ընթացքում ի կատար է ածվել ավելի քան 250 մահվան դատավճիռ։