Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը և Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում արտործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, և այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները: Նախարարը համակարծիք է եղել ՀՀ նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջև կապերն ավելի են սերտացել, և ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներին:

«ՀՀ Նախագահը և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի քննարկումից բացի, անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG