Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում այս օրերին Հայաստանում է ամերիկյանի գրողների խումբը, որի կազմում է նաև անվանի գրող, հրապարակախոս ու գրականագետ Փիթեր Բալաքյանը:
Բալաքյանը, հիշեցնենք, լայն ճանաչում է վայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված իր գրքերի («Այրվող Տիգրիսը» և «Ճակատագրի սև շունը») շնորհիվ:
«Ազատության» հետ զրույցում Բալաքյանը բարձր գնահատեց Պետդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակում հայ գրողները նույնպես կայցելեն ԱՄՆ:
Փիթեր Բալաքյանը նշեց, որ ժամանակից հայ գրականությանը, ցավոք, ծանոթ է այնքանով, որքանով այդ թարգմանվել է անգլերեն։ Նա հավելեց, որ իր վերջին գրքում ամփոփել է իր գրականագիտական հոդվածները՝ նվիրված Չարենցին, Սիամանթոյին, Սևակին, մյուս հայ դասականներին:
«Ես ծավալուն հոդվածներ եմ գրել Չարենցի, Սիամանթոյի, Թեքեյանի մասին: Ես իմ ուսանողների համար Սևակ եմ կարդում: Ես հիմա ուսումնասիրում եմ նաև հայ դասականների ստեղծագործությունները և իմ նոր գրքում ամփոփել եմ այդ ասպարեզում իմ լավագույն հոդվածները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փիթեր Բալաքյանը: