Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ռուսաստանը լավատես են գազային հակամարտությունն հաղթահարելու հարցում


Իտալիայում անցկացված բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան լավատեսական գնահատականներ են հնչեցրել գազի մատակարարումների շուրջ երկու երկրների միջև առկա հակասությունները հաղթահարելու առնչությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հոկտեմբերի 17-ին Միլանում երեք հանդիպում են ունեցել:

Հանդիպումներից հետո Պորոշենկոն, մասնավորապես, ասել է․ - «Մենք որոշակի առաջընթաց ունենք, սակայն հավելյալ քննարկումներ են անհրաժեշտ որոշ մանրամասների շուրջ համաձայնություններ ձեռք բերելու համար»:

Պուտինը նույնպես կարծիք է հայտնել, որ գազի շուրջ համաձայնությունը հնարավոր է մոտ ապագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG