Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Չինաստանի միջև շուրջ 30 պայմանագիր է ստորագրվել


Ռուսաստանի նախագահի և Չինաստանի վարչապետի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 14-ը հոկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի նախագահի և Չինաստանի վարչապետի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 14-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ:

«Մենք իսկական գործընկերներ ենք, դաշնակիցներ, հարևաններ», - ասել է Պուտինը՝ գոհունակություն հայտնելով Չինաստանի հետ աճող տնտեսական կապերի առնչությամբ և վստահեցնելով, որ հաջորդ տարի երկկողմ առևտուրը կհասնի 100 միլիարդ դոլարի:

Չինաստանի վարչապետի եռօրյա այցի շրջանակում երկրների միջև էներգետիկայից մինչև բանկային ոլորտներին վերաբերող շուրջ երեք տասնյակ պայմանագիր է ստորագրվել:

Չինաստանն ու Ռուսաստանը ամուր տնտեսական և դիվանագիտական կապեր ունեն, և պաշտոնական Պեկինը վստահեցրել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակը չի կարող որևէ ազդեցություն ունենալ երկրների հետագա համագործակցության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG