Մատչելիության հղումներ

Արաքս Մանսուրյանի սաները կկատարեն Կոմիտաս ու Տիգրան Մանսուրյան


Արաքս Մանսուրյանի սաները կկատարեն Կոմիտաս ու Տիգրան Մանսուրյան
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Ավելի քան քսան տարի Ավստրալիայում բնակվող մեր հայրենակից, աշխարհահռչակ երգչուհի Արաքս Մանսուրյանը այս անգամ իր հետ Հայաստան է բերել իր սաներին` Ավստրալական երաժշտական ինստիտուտի իր նախկին սաներին, Սիդնեյի օպերային թատրոնի մենակատարներ Ջանգ Հոնգ Շինը, Ռիան Սանդերսը, Ջորջիա Կոկորիսը:

Նրանք կմասնակցեն երգչուհի եղբոր` նույնպես աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգին, որը կկայանա այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

Լրագրողների հետ հանդիպմանը Արաքս Մանսուրյանը փոխանցեց, որ երգիչները համերգային ծրագրի վրա աշխատել են շուրջ ինն ամիս` յուրացնելով ոչ միայն կոմիտասյան և մանսուրյանական մեղեդիները, այլև հայերենը:

«Ասացի, երեխաներ, նախ ֆինանսապես Հայաստանը չի կարող օգնել ձեզ: Եթե ցանկություն ունեք գալու, ուրեմն սկսեք ձեր աշխատավարձերը մի կողմ դնել, տոմսը գնել… Երեքն էլ իրենց գումարով են իրենց տոմսերը գնել և սիրով այսօր Հայաստանում են և սիրահարված են Հայաստանին», - ասաց Արաքս Մանսուրյանը:

Համերգի ծրագիրը կազմում են Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները. - «Այստեղի համերգը լինելու է միայն Մանսուրյան` երեք վոկալ շարք, և երկրորդ բաժինը Կոմիտաս: Միայն հայերեն են երգում»:

Նույն ծրագրով ավստրալացի երգիչները հոկտեմբերի 18-ին հանդես կգան նաև Ստեփանակերտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG