Մատչելիության հղումներ

Գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել՝ ծննդաբերելուց երկու շաբաթ անց


Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել:

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ահազանգի հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը ժամը 9-ին «Վերարտադրողական առողջության, պարենտոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:

Պարզվել է նաև, որ Մկրտչյանը վիրահատական ճանապարհով է ծննդաբերել, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG