Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը այսօրվա նիստում նախագահ է ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը, համաձայն օրենքի, ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժինն իր հաղորդագրությունում նշում է նաև, որ մինչ օրս ակադեմիայի խորհուրդը նախագահել է Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը: