Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն բարձրաձայնում է ճնշումների մասին


ԲՀԿ-ն բարձրաձայնում է ճնշումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ճնշումներն այսօրվա հանրահավաքը խափանելու նպատակ ունեն:

Երեկ կեսգիշերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամները ցանկացել են Ազատության հրապարակում բեմ տեղադրել այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքի համար, Ոստիկանությունը չի թույլատրել անհրաժեշտ տեխնիկան մտցնել հրապարակ՝ պատճառաբանելով, թե, ըստ կարգի, պետք է հանրահավաքի իրազեկման մասին Քաղաքապետարանին հանձնած փաստաթղթում հիշատակեին նաև բեմի տեղադրումը:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում Ոստիկանության այս գործողությունները հանրահավաքը խափանելու փորձ որակեց: Նրա խոսքով՝ վերջին օրերին անցկացրած հանրահավաքներից ոչ մեկի իրազեկման ժամանակ կարիք չի եղել բեմի տեղադրման մասին առանձին հիշատակել, և ոչ մի խնդիր չի առաջացել:

«Նոր չի, իշխանությունները այս մշտական գործելաոճը օգտագործում են անգամ իրենց խոչընդոտների արսենալում կրեատիվ չեն, անընդհատ նույն ձեռագիրը գործում է, որևիցե մեկիս համար զարմանալի չէր, որ իրենք փորձելու են, ամեն մեկը իրենից ինչ-որ բան կախված, անպայմանորեն, տերերի մոտ գալոչկան ստանալու համար իրենց փայ խոչընդոտումը անել», - ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն Ազատության հրապարակում անցկացրած նախկին հանրահավաքների ժամանակ ևս բեմ է տեղադրել, մինչդեռ իրազեկման մեջ այդ մասին առանձին չեն գրել։ Այդուհանդերձ, Զոհրաբյանը շեշտեց, որ այդ բեմն այդքան էլ կարևոր չէ իրենց համար, և հանրահավաքը առանց դրա էլ կայանա: Այն նախատեսված էր ելույթների համար, ինչպես նաև մեծ էկրաններ էին տեղադրվելու, որպեսզի հեռվում կանգնածները կարողանային տեսնել ելույթ ունեցողներին:

«Էսպիսի մեթոդներով որևէ բան խոչընդոտել, կանխել չեն կարող: Ինչպես ասում են՝ իրենց գնացքը վաղուց արդեն գնացել է», - ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօր հանրահավաք անցկացնելու իրազեկման ժամանակ դիմողները չեն նշել բեմի տեղադրման մասին, մինչդեռ դա պարտադիր էր։ Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը «Ազատության» դիտարկմանը, թե նախկին հանրահավաքների ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» իրազեկման մեջ չի նշել Ազատության հրապարակում բեմ տեղադրելու մասին, արձագանքեց, որ դա կուսակցության բեմը չէր։

«Դա եղել է մի անգամ Էրեբունի-Երևան տոնակատարության նախօրյակին, երբ հավաքի ժամանակ նրանք առաջարկեցին բեմից օգտվել, բեմը հավաքել էր քաղաքապետարանը միջոցառումն անցկացնելու նպատակով: Բանակցությունների արդյունքում թույլատրվեց էդ բեմից օգտվել: Ուրիշ որևէ դեպք ես չեմ հիշում նման բան», - ասաց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG