Հոսպիտալացվել է Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ 83-ամյա Միխայիլ Գորբաչովը։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում Գորբաչովը հայտնել է, որ հիվանդանոցի պալատում է՝ մոնիտորներին միացված, և մտադիր չէ հանձնվել:
«Այո, ինձ հոսպիտալացրել են, բայց դուք գիտեք իմ բնավորությունը՝ տրամադրված եմ պայքարի, ապրելու», - ասել է ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահը:
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ այս տարվա ամռանը Գորբաչովը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, որտեղ անոթների վերականգնման և հոդերի բուժման կուրս էր անցել: