Մատչելիության հղումներ

Ուշակով․ Մինսկում կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը


Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Աստանայում, 29-ը մայիսի, 2014թ․
Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Աստանայում, 29-ը մայիսի, 2014թ․

Վաղը Մինսկում կայանալիք նիստի ժամանակ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամները ստորագրելու են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Դրանով իսկ, ըստ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի, «Հայաստանը կկարողանա հաջորդ տարվա հունվարի 1-ից դառնալ Եվրասիական միության լիիրավ անդամ»:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուշակովը հայտնել է նաև, որ Մինսկի գագաթնաժողովում քննարկվելու են Եվրասիական միությանը Ղրղըզստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» և միության փոխգործողությունը «մի շարք արտասահմանյան երկրների հետ, որոնք համագործակցության ընդլայնման նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG