Այսօր Կառավարությունը մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի ներկայացրած՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հեղինակների հավաստմամբ՝ իրենց ներկայացրած օրինագիծը միտված էր ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: