ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Տաջիկստանում հարյուրավոր կայքերի արգելափակումը մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում է:
Հոկտեմբերի 5-ից Տաջիկստանում փակ են Facebook-ը, YouTube-ը և այլ հայտնի կայքեր, այդ թվում՝ ռուսական: Երկրի հյուսիսային հատվածում նույնիսկ շատերը զրկվել են ինտերնետից:
Ինտերնետային բլոկադան հաջորդեց ընդդիմության կողմից սոցիալական ցանցերը հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կայանալիք բողոքի ցույցին մարդկանց հրավիրելու նպատակով օգտագործելուն:
Տաջիկստանի իշխանությունները պնդում են, թե ինտերնետի արգելափակման հետ կապ չունեն: