Անցած գիշեր ժամը 2-ի սահմաններում Վանաձոր - Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կիլոմետր հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խորանադր մետր։
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայումս ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։