Մատչելիության հղումներ

Դատախազությունը ոսկու շուկայի վերաբերյալ փաստերն ուղարկել է ոստիկանություն


Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմաբ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ուղարկել է Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Այսօր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը նույն գործով հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում քրեական գործ հարուցելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG