Իսպանիայի Սահմանադրական դատարանը 5 ամսով կասեցրել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը, որը նախատեսվում էր նոյեմբերի 9-ին:
Ըստ BBC-ի՝ դատարանը այդ ընթացքում վերջնական վճիռ պետք է կայացնի հանրաքվեի անցկացման օրինականության մասին:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները լայնամասշտաբ ցույցեր են պլանավորում՝ ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի: