Մատչելիության հղումներ

Սիրիան աջակցություն է հայտնում ահաբեկչության դեմ ցանկացած «միջազգային նախաձեռնության»


Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Դամասկոսը «աջակցում է ցանկացած միջազգային նախաձեռնության, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարելուն»:

Սեպտեմբերի 29-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Մուալեմը կոչ է արել առաջին հերթին պայքար մղել Իսլամական պետություն խմբավորման զինյալների, Ալ-Նուսրա Ճակատի և «Ալ-Ղաիդայի» հետ կապված այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Նա նաև հայտարարել է, որ Դամասկոսը Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի քաղաքական լուծումներ է փնտրում, այդ թվում՝ «իրական ընդդիմության» հետ բանակցությունների ճանապարհով: Նրա խոսքով, «իրական ընդդիմությունը» դեմ է ահաբեկչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG