Ռուսաստանի Աստրախան քաղաքում այսօր մեկնարկում է կասպյան երկրների գագաթնաժողովը։
Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները։
Գագաթնաժողովում քննարկվելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը։ Ներկայումս գործում են 1921 և 1940 թվականներին Խորհրդային Միության և Իրանի միջև ստորագրված փաստաթղթերը։