Մատչելիության հղումներ

Օբամա․ Սիրիան ջիհադի զինյալների պատերազմի էպիկենտրոնն է


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՄԱԿ-ում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2014թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՄԱԿ-ում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները սկզբնական շրջանում թերագնահատել են Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործունեությունը։

Օբամայի խոսքով՝ քաղաքացիական պատերազմից առաջացած քաոսի պատճառով Սիրիայի մի շարք հատվածներ դուրս են մնացել վերահսկողությունից, ինչն էլ հնարավորություն է տվել իսլամիստներին՝ վերարտադրվել։

Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ը գերագնահատել է ապստամբների դեմ Իրաքի զինուժի պայքարը։

Սպիտակ տան ղեկավարը Սիրիան անվանել է «ջիհադի զինյալների պատերազմի էպիկենտրոն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG