Եվրոպական միությունը, Ռուսաստանը և Ուկրաինան հասել են ժամանակավոր համաձայնության, որը թույլ կտա ձմռան ամիսներին ապահովել գազի անխափան մատակարարումը և կանխել վառելիքի պակասը Եվրամիության երկրներում և Ուկրաինայում։
Բեռլինում ձեռք բերված ժամանակավոր համաձայնությամբ Ուկրաինան պարտավորվել է մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանին վճարել 2 միլիարդ դոլար, ապա ևս 1 միլիարդ 100 միլիոն վճարել մինչև տարեվերջ։
Կողմերի համաձայնեցրած գազի գինը կլինի 385 դոլար հազար խորանարդ մետրի համար։