«Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին Թուրքիան փրկագին չի վճարել Մոսուլի թուրքական հյուպատոսարանի 49 աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ազատ արձակման դիմաց, այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ավելի վաղ երկրի վարչապետ Ահմետ Դավութօղլուն նշել էր, թե պատանդների ազատ արձակման ընթացքում Թուրքիայի հատուկ ծառայությունները «իրենց բնորոշ մեթոդներն են կիրառել»: