Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այսօր մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի նվիրված բանակցությունների հերթական փուլը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետություններին, Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթավերջ: Չի բացառվում, որ մի քանի օրից դրանց միանան նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:
Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնությունը պետք է կայացվի մինչև այս տարվա նոյեմբերի 24-ը: