Մատչելիության հղումներ

«Եվրո-2020»-ը կանցկացվի 13 երկրներում


ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Ժնևում այսօր հաստատել է 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող 13 երկրները:

Եվրո-2020-ի եզրափակիչը և կիսաեզրափակիչները տեղի կունենան Անգլիայում՝ «Ուեմբլի» մարզադաշտում:

Խմբային փուլի երեք և քառորդ եզրափակչի մեկ խաղ էլ կանցնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ըստ ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության՝ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցնի ոչ թե մեկ կամ մի քանի քաղաքներում, այլ 13-ում․ դրանք են՝ Լոնդոնը (Անգլիա), Բաքուն (Ադրբեջան), Բրյուսելը (Բելգիա), Կոպենհագենը (Դանիա), Մյունխենը (Գերմանիա), Բուդապեշտը (Հունգարիա), Հռոմ (Իտալիա), Ամստերդամը (Նիդերլանդներ), Դուբլինը (Իռլանդիայի Հանրապետություն), Բուդապեշտը (Ռումինիա), Սանկտ-Պետերբուրգը (Ռուսաստան), Գլազգոն (Շոտլանդիա), Բիլբաոն (Իսպանիա):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG