Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Շոտլանդիայում կայացած հանրաքվեն, հայտարարել է, որ անկախ դրա արդյունքներից՝ «շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում»:
«Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը», - արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը ի պատասխան Tert.am լրատվական կայքի հարցի: