Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2014 թվականի մրցանակի արժանացած գիտնականներին՝ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացած գիտնականներին և հանձնել մրցանակները: