Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացրել Ղրիմի թաթարների մեջլիսում և դրա անդամներից մեկի տանը։
«Ազատություն» ռադիոկայանի տեղի թղթակիցը հաղորդում է, որ 10 ոստիկան ու զինվորական համազգեստով 6 զինված ու դիմակավորված անձինք Սիմֆերոպոլում շրջապատել են մեջլիսի շենքն ու թույլ չեն տվել մարդկանց ելումուտ անել։
Հաղորդվում է, որ իրավապահներին հետաքրքրել է Ղրիմի թաթարների «Ադվեթ» պարբերականի գրասենյակը։ Ոստիկանությունն առգրավել է նաև մեջլիսի անդամ Իսքանդեր Բարիևի համակարգիչը։
Սեպտեմբերի 15-ին երեք զինված անձինք մեջլիսի շենքի տանիքից հեռացրել էին ուկրաինական դրոշը։