Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մարկելովն առաջարկել է արգելել Euronews հեռուստաալիքի հեռարձակումը երկրում՝ հեռուստաալիքով ցուցադրված մի տեսանյութի պատճառով, որում ուկրաինական զինված ուժերը զինավարժությունների ժամանակ որպես թիրախ օգտագործում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իբրև Ադոլֆ Հիտլեր պատկերող նկարը:
«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ Մարկելովը հայտարարել է, որ «կան բոլոր նախադրյալները քրեական գործ հարուցելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում եվրոպական հեռուստաալիքի հեռարձակումն արգելելու համար»: