Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ վաղը Երևանի «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով:
Խմբակցության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովին հրավիրվում են Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: