Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ


Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը, արխիվ:
Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը, արխիվ:

Քիչ առաջ Մոսկվայի Բասմաննի դատարանում ավարտվեց Լևոն Հայրապետյանի գործով հերթական դատավարությունը: Նրա կալանավայրում մնալու ժամկետը, չնայած փաստաբանների փաստարկներին, երկարաձգվեց ևս երեք ամսով՝ մինչև դեկտեմբերի 15-ը:

Ռուսաստանաբնակ հայ գործարարի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալն անմեղ է: Ի դեպ, հավելումն եղածների՝ սեպտեմբերի 8-ին Հայրապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել խարդախության հոդվածով:

Ցմահ բանտարկության դատապարտված նախկին սենատոր Իզվեստևի մայրը վկայություն է տվել, թե Հայրապետյանը խարդախություն է գործել իր հանդեպ՝ իբր իրենից 700 հազար ԱՄՆ դոլար է վերցրել:

Հայրապետյանի պաշտպանները պնդում են, որ սա պատվերով գործ է: Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG