Մատչելիության հղումներ

Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը


«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ ԼՂ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի երկիր և մի շարք հանդիպումներ ունեցել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հինգշաբթի օրը Սան Սեբաստիանում նախարարը հանդիպել է Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոյին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և Բասկերի երկրի միջև հետագա համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ճանաչեց Լեռնային Ղարաբաղը:

«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում», - նշել է պրն. Գարիտանոն:

Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Գիպուզկոայի կառավարության մարդու իրավունքների և միջազգային համագործակցության կառույցների հետ, նաև զրուցել է հիդրոէլեկտրակայանի ինժեներական ընկերության և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Գիպուզկոա մարզը Բասկերի երկրի երեք մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը: Լինելով Իսպանիայի ամենափոքր մարզը, Գիպուզկոան ունի ավելի քան 700.000 բնակիչ /բասկերի բնակչության մեկ երրորդը/:

Առաջին անգամ ԼՂ-ն ճանաչում է ստանում եվրոպական ենթապետական մակարդակով, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և ԱՄՆ մի շարք նահանգներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG