Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 12-ին կմեկնարկի Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը նաև կբացի 2014-15-ի համերգաշրջանը:

Փառատոնի անդրանիկ համերգում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը: Ծրագրում ընդգրկված են Մուսորգսկու, Ռախմանինովի և Ռիմսկի-Կորսիկովի ստեղծագործությունները:

«Վաղվա համերգը շատ լավ համերգ պիտի լինի», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը: - «Իտալիայի հյուրախաղերից հետո առաջին անգամ մենք համերգ ունենք մեր դահլիճում»:

Կիրիլ Գերշտեյնը, ով այս փառատոնի շրջանակում արդեն երկրորդ անգամ է Երևանում, ասաց, որ Հայաստանում իր նկատմամբ այնքան ջերմ ու հյուրընկալ են, որ իրեն տանն է զգում․ - «Դեռ անցյալ տարի Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ առաջին իսկ փորձերից հետո որոշեցի շարունակել համագործակցությունս: Եվ ահա կրկին այստեղ եմ»:

Երևանյան 8-րդ միջազգային փառատոնը, որը հայ երաժշտասերներին կներկայացնի հայ և արտասահմանցի լավագույն երաժիշտների, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG