Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխարտգործնախարարը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, հայտարարել է, որ Թուրքիայի մոտեցումները շարունակում են խոչընդոտ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

Ինչպես փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը, ՀՀ փոխարտգործնախարարը անդրադարձել է օրերս Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությանը, ով Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար և կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին:

«Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։ Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը: Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG