Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ճշտվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագիրը և ամսաթիվը՝ տեղեկացնելով նաև, որ հաջորդ շաբաթ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Մամեդյարովը Բաքվում այս մասին խոսել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԵԱՀԿ-ի նախագահությունը 2015թ. սկզբից կստանձնի Սերբիան: