Իրանական «Համշահրի» պարբերականի հաղորդմամբ՝ Իրանում ձերբակալվել է մի ուկրաինացի, ով կասկածվում է երկրի Բուշերի միջուկային ատոմակայանում դիվերսիա կազմակերպելու մեջ:
Ըստ պարբերականի՝ «ուկրաինացի փորձագետը» կապված է եղել Բուշերի ատոմակայանի ռուս աշխատակցի հետ (ատոմակայանը գործարկվեց 2011-ին Ռուսաստանի օգնությամբ):
Հոդվածում, սակայն, չի նշվում թե երբ և ինչպես պետք է իրականանար դիվերսիան: