Մատչելիության հղումներ

Մեկնարկել են հայ-ռուսական լայնածավալ զորավարժություններ


Անօդաչու թռչող սարքեր հայ ռուսական զորավարժանքին
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Ալագյազի հրաձգարանում հայ-ռուսական համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 3-ին:

Ուսումնամարզական հրաձգարանը պատկանում է ռուսական 102-րդ ռազմաբազային: Գումարտակային մարտավարական համատեղ զորավարժություններին մասնակցում է հայկական ու ռուսական զորամասերի ավելի քան 1 հազար 5 հարյուր զինծառայող, օգտագործվում է մոտ 3 հարյուր միավոր զրահամեքենա, հատուկ տեխնիկա ու ավտոմեքենա:

Զորավարժությունը ղեկավարում է Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը:

Այսօրվա զորավարժանքի ժամանակ առաջինը մարտական գործողությունը ծավալվեց հայ-թուրքական սահմանին, ոչնչացվեց Օսմանիա պայմանական անունը կրող պետությունից ներթափանցած դիվերսիոն խումբը: Հետո օդ բարձրացան անօդաչու թռչող 2 սարքեր՝ «Զաստավա» և «Նավոդչիկ-2»: Անօդաչու սարքերը զորավարժությունների ընթացքին հետևեցին հատուկ նկարահանող սարքի միջոցով:

Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբման ու ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանն ասաց, որ անօդաչու սարքերի մասնակցությամբ սա առաջին զորավարժանքն էր՝ ընդգծելով, որ «նորարարություններ շատ կային»:

Բավականին մեծ թվով ռեակտիվ հրետանի օգտագործվեց: Տանկերից ու հատուկ նշանակետից ռմբակոծվում էին Ալագյազի սարերը: Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Պավել Օլեգսյուկը ասաց, թե իրենք այստեղ՝ Ալագյազի բազայում օգտագործում են լրիվ ծավալով ռեակտիվ հրետանի:

«Այստեղ պոլիգոնում լիարժեք ծավալով օգտագործում ենք ռեակտիվ հրետանի՝ բոլոր հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ, բայց իհարկե մի քիչ կրճատված հեռավորությամբ: Մշակված է մարտավարություն կրակահերթով հակառակորդի ոչնչացման համար», - ասաց Գրիգորյանը:

Պավել Օլեգսյուկն ասաց, որ հետագայում նախատեսում են համատեղ ուսումնավարժանքներ անցկացնել Հայաստանի ուժային այլ կառույցների հետ․ - «Մշակվում է այլ պոլիգոններում զորավարժություններ ավիացիայի մասնակցությամբ, այդ թվում և՝ մեր»:

Այսօրվա զորավարժանքը տևեց մոտ 3 ժամ: Հայ-ռուսական համատեղ զորավարժանքները կավարտվեն սեպտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG