Ռուսաստանի իշխանությունների կողմից քրեական հետապնդման ենթարկված Pussy Riot փանք խմբի անդամները հիմնում են սեփական լրատվամիջոցը:
«Մեդիա-զոնա» կոչվող պարբերականի ուշադրության կենտրոնում են լինելու երկրում աղմկահարույց դատավարությունները, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, դատավճիռները, բանտերում տիրող վիճակը։