Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի գնահատմամբ, Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բաքու կատարած այցով Թուրքիային «դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:
«Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ Էրդողանը երեկ Բաքվում հայտարարել էր, թե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ հանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: