Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը առաջիկայում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարի» սիմֆոնիկ ստեղծագործությունը:
Այս մասին երաժիշտը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ստեղծագործության համահեղինակը նորզելանդացի կոմպոզիտոր Ջոն Փսադասն է: