Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ Օբաման կհանդիպի մերձբալթյան երկրների նախագահների հետ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդիպումներ կունենա բալթյան երեք երկրների նախագահների հետ: Օբամայի հանդիպումները առանձնահատուկ կարևորություն ունեն, քանի որ դրանք տեղի են ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, որի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը:

Այսօր վաղ առավոտյան Օբաման ժամանել է Էստոնիա: ԱՄՆ նախագահի խոսնակ Ջոշ Ըրնեսթը հայտարարել է, թե նախագահի այցը նշանավորում է Միացյալ Նահանգների վճռականությունը տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում:

Ուկրաինական իրադարձությունների, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցման ֆոնին Էստոնիան, Լատվիան և Լիտվան արդեն իսկ անհանգստություն են հայտնել իրենց տարածաշրջանում Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ:

Օբաման նախ հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկի հետ, այնուհետև երկու նախագահներին կմիանան Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինսը և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG