Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահն ու վարչապետը չեն կարողանում կիսել ՄԱԿ-ի ամբիոնը


Գեորգի Մարգվելաշվիլի (ձախ), Իրակլի Ղարիբաշվիլի (աջ)։
Գեորգի Մարգվելաշվիլի (ձախ), Իրակլի Ղարիբաշվիլի (աջ)։

Վրաստանի վարչապետի ու նախագահի միջև շարունակվող տարաձայնությունները, ինչպես երևում է, կարող են արտահայտվել նաև Միավորված ազգերի կազմակերպությունում։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ու նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այս անգամ չեն կիսում ՄԱԿ-ի ամբիոնը: Մինչև հիմա պարզ չէ, թ ե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում նրանցից ով է ելույթ ունենալու կլիմայի գլոբալ փոփոխությանը նվիրված համաժողովում:

Սեպտեմբերի 1-ին փոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին հայտնել է, որ ելույթ է ունենալու վարչապետը՝ նշելով, որ արտգործնախարարությունը չի նախապատրաստում նախագահի այցը:

Նույն օրը նախագահի խորհրդական Թենգիս Փխալաձեն հայտարարել է, որ նախագահի՝ Նյու Յորք կատարելի այցի ծրագրում փոփոխություններ չկան, և Գեորգի Մարգվելաշվիլին մասնակցելու է կլիմայի գլոբալ փոփոխությունների թեմայով համաժողովին:

«Մենք մի անգամ արդեն մեկնաբանել ենք, ու ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Վրաստանի ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պաշտոնապես հաստատել է, որ համաձայն է մասնակցել համաժողովի աշխատանքներին ու մտադիր է ելույթ ունենալ»,- պնդել է Վրաստանի նախագահի արտաքին հարցերով խորհրդականը:

Վրաստանի փոխարտգործնախարարը հերթին նորից պնդել է, որ արտգործնախարարությունում նախագահի այցելության ամսին խոսք չի եղել:

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքերով՝ արտգործնախարարությունը փորձել է բացատրել նախագահի խորհրդականին, որ ՄԱԿ-ի համաժողովին վրացական երկու պատվիրակությունների մասնակցությանը վնաս կհասնի Վրաստանի միջազգային հեղինակությանը։

Այս պահի դրությամբ այս հարցում դեռևս հստակություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG