Մատչելիության հղումներ

Վենետիկի կինոփառատոնում ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը


Վենետիկի կինոփառատոնում ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

Վենետիկի կինոփառատոնում ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը

Ֆաթիհ Աքինի «Հատումը» համարվում է մրցանակի հավակնորդ ֆիլմ:

Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում կիրակի օրը կայացել է Գերմանիայում ծնված, ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ հայերի ցեղասպանության մասին նկարահանած «Հատում» (The Cut) ֆիլմի միջազգային պրեմիերան։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում թուրք կինոռեժիսորն ասել է, որ ֆիլմը նկարահանելու ընթացքում ատելությամբ լի նամակներ է ստացել, նույնիսկ՝ մահվան սպառնալիք:

Ֆիլմի դերակատարներից մեկը՝ Սիմոն Աբգարյանը, ասուլիսում ասել է, թե Աքինի ֆիլմը այն ֆիլմն է, որին հայերը սպասում էին:

«Բոլորը միշտ հարցնում էին՝ ե՞րբ է ֆիլմ նկարահանվելու հայերի ցեղասպանության մասին: Դա ժամանակ պահանջեց»,- շարունակել է Աբգարյանը.- «Առաջին սերունդը փրկվելու խնդիր ուներ, երկրորդ սերունդը՝ ապրելու, երրորդ սերունդը՝ արձագանքելու և պահանջելու ճանաչել ցեղասպանությունը: Կարծում եմ, մի ֆիլմը երբեք բավարար չի լինի պատմելու այդ ամենը, մենք պետք է ավելին անենք»։

Ինչ վերաբերում է ֆիլմը ստեղծելու գաղափարին և սյուժեին, ապա Ֆաթիհ Աքինը այն համարում է «Սեր, մահ ու չարք» եռագրության վերջին ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում հայերի ողբերգական վիճակն է: Նրանց տարահանում են իրենց բնակավայրերից, քաղաքներից ու գյուղերից և ուղարկում անապատի մահվան ճանապարհները, լծում տաժանակիր աշխատանքի կամ դատապարտում մահվան:

Ֆիլիմի հերոսը դարբին Նազարեթ Մանուկյանն է: Նրան մարմնավորում է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Մարդին քաղաքում թուրք զինվորները կեսգիշերին ներխուժում են նրա տուն, ուր Նազարեթն ապրում է կնոջ և երկվորյակ աղջիկների հետ: Նրան տանում են տաժանակիր աշխատանքի, քշում անպատ: Անպատում չնայած նրա կոկորդը պետք է կտրեին, բայց թուրք սպան միայն քերծում է նրա կոկորդը՝ փրկելով հայ դարբնի կյանքը:

Նազարեթը սկսում է փնտրել կնոջն ու աղջիկներին, տեղեկանում է, որ կինն այլևս չկա: Աղջիկներին փնտրելով հասնում է Կուբա, Ամերիկա: Հյուսիսային Դակոտայում նա աշխատում երկաթգծի շինարարության վրա: Ֆիլմում այսպիսի տեսան կա. նա դաժանաբար ծեծի է ենթարկվում, երբ փորձում է կանխել տեղացի կնոջը բռնաբարելու փորձը։ Միջադեպը նրա մոտ ծանր հիշողություններ է արթնացնում, երբ Թուրքիայում հայ կանանց բռնաբարում էին թուրքերը ու նա ոչինչ չէր կարող անել:

Ֆաթիհ Աքինը, ով հայտնի կինոռեժիսոր է, ասել է, որ ձգտել է կարեկցանք ստեղծել, կարեկցանք ֆիլմի հերոսի, կարեկցանք պատմության հանդեպ:

«Հատումը» ընդգրկված է Վենետիկի կինոփառատոնի երկու տասնյակ մրցույթային ֆիլմերի շարքում։ Այն համարվում է մրցանակի հավակնորդ ֆիլմ:

Սա թուրքական կողմից Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված առաջին ֆիլմն է:

Կան նաև քննադատական հոդվածներ. Hit Fix կայքում հրապարակում կա, որում նշված է, որ Աքինի ֆիլմը չի արտահայտում հայերի զանգվածային տեղահանումը, սպանությունները, կոտորածները, նրանց նկատմամաբ կիրառված բռնարարքները: Սյուժեն սահմանափակ է, չի ստեղծվում այն տպավորությունը, որ խոսքը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության, 1.5 միլիոն հայերի զանգվածային տեղահանումների ու կոտորածների մասին է, որը իրականցվել է պլանավորված ու հետևողականորեն։ Փոխարենը տպավորությունն այնպիսին է, որ խոսքը մի քանի հազար մարդու մասին է:

Ամեն դեպքում թուրք կինոռեժիսորի ֆիլմը նաև առիթ է դարձել, որ միջազգային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ մեկ անգամ ևս անդրադառնան հայերի ցեղասպանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG