Մատչելիության հղումներ

Հեյգլը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կմեկնի Վրաստան


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլ

Պենտագոնի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլը հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո կմեկնի Վրաստան։

Հեյգլի վեցօրյա ուղևորությունը կմեկնարկի սեպտեմբերի 3-ին. այն կսկսվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովով, որտեղ մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամերը։ Կքննարկվի նաև դաշինքը ապագայում ուժեղացնելու հարցը։

Այնուհետև Հեյգլը կմեկնի Վրաստան։ Այս երկիրը, հիշեցնենք, ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։

Վրաստանից հետո Հեյգլը որպես Պենտագոնի ղեկավար իր առաջին այցը կկատարի Թուրքիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG