ԱՄՆ-ի կործանիչ և անօդաչու սարքերը ևս երկու հարված են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ։
Իսկ Գերմանիայի իշխանությունները որոշել են զենք մատակարարել Իրաքի քրդերին, ովքեր պատերազմում են Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի «Իսլամական պետության» հանցագործությունները Իրաքում։ Այսօր խորհուրդը հատուկ նիստ կանցկացնի, որտեղ գնահատականներ կտա կատարվածի վերաբերյալ և կստեղծի հետաքննությունների անկախ հանձնաժողով։