Սիրիայում զինյալները գնդակոծության են ենթարկել մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնն ու շրջակայքը։ Մեկ հոգի զոհվել է, երեքը՝ վիրավորվել։
Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրված Բաշար Ասադը երեկ ընդունել է նոր կառավարության երդումը։
«Մեր հիմնական խնդիրը մնում է անվտանգությունն ու պատերազմը ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ասել է Ասադը։
Սիրիական պատերազմի պատճառով հայկական ամենամեծ գաղութից հեռացավ հայերի մեկ երրորդը, ավելի քան 10 հազար սիրիահայ տեղափոխվեց Հայաստան։ ՄԱԿ-ի տվյալներով, անցած երեքուկես տարվա ընթացքում Սիրիայում զոհվել է 200 հազար մարդ։