Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ կմշակի


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն ասել է, թե Եվրամիությունը ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ կմշակի։

Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահն ասել է այսօր առավոտյան Բրյուսելում։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Ուկրաինայում իրավիճակը չփոխվի, կամ վատթարանա։

Այնուամենայնիվ, այս պահին հայտնի չէ, թե երբ կարող են սահմանվել նոր պատժամիջոցները։

Ռուսաստանը Եվրոպական միության երրորդ խոշոր գործընկերն է և նավթի ու գազի ամենախոշոր մատակարարներից մեկը։

Ուկրաինայի բանակի և Ռուսաստանի աջակցությամբ գործող անջատականների միջև այս տարվա ապրիլի կեսերից սկսված մարտերի ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, սպանվել է մոտ 2600 մարդ։

ՆԱՏՕ-ն ենթադրում է, որ ռուս անջատականների հետ ուկրաինացիների դեմ մարտնչում է առնվազն հազար ռուսաստանցի զինծառայող։ Ռուսաստանը հերքում է մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG