Մատչելիության հղումներ

Ռուս ընդդիմադիրը ծեծի է ենթարկվել զինծառայողների հուղարկավորման մասին հրապարակումից հետո


Ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունից Պսկովի մարզային խորհրդում ընտրված պատգամավոր Լև Շլոսբերգը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ուկրաինայում զոհված երկու ռուս զինծառայողների հուղարկավորության արարողությունների մասին տեղեկատվությունը հրապարակելու համար:

«Նրանք հարձակվեցին հետևից, ես նրանց դեմքերը չտեսա», - ասել է ընդդիմադիր գործիչը:

Շլոսբերգին պատկանող «Պսկովսկայա գուբերնյա» թերթը այս շաբաթ հետաքննական հոդված էր հրապարակել Պսկովում բնակվող երկու ռուս պայմանագրային զինծառայողների հուղարկավորման մասին, ովքեր մահացել էին անհայտ պայմաններում: Թերթում տեսակետ էր հրապարակվել, որ նրանք զոհվել են Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG