Մատչելիության հղումներ

Զինծառայողը ձերբակալվել է հինգշաբթի հրազենային վիրավորումից զինվորի մահվան գործով


Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 28-ին գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG